Քաղաքականություն 

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

analitik.am

 

Հունվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև կայացել է առաջին հեռախոսազրույցը, որը գործնական բնույթ է կրել:

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած հեռախոսազրույցը գործնական և անկեղծ բնույթ է կրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումների պահպանման մասին», - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը, ինչպես նաև պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը:

Նույն շարքից