Քաղաքականություն 

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի «կործանարար» գործողություններին վճռականորեն պատասխանելու պատրաստակամության մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է հստակ արձագանքել ՌԴ «կործանարար» գործողություններին և նրանցից պաշտպանել  իր ազգային շահերը: Այդ մասին, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Բայդենը մտադիր էր նաև հստակ հասկացնել, որ Միացյալ Նահանգները գործելու է ի պաշտպանություն իր ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի կործանարար գործողությունների», - ասել է Փսակին։

Երեքշաբթի կայացած հեռախոսազրույցը Բայդենի առաջին շփումն էր Ռուսաստանի ղեկավարության հետ՝ նախագահական լիազորությունների ընդունումից հետո:

Նույն շարքից