Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցն անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տևական ժամանակ չի երևացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։

Թե ով կփոխարինի նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում, «Իմ քայլում» դեռ չի քննարկվել։ Առնվազն դեռ մեկ ամիս «Մակունցն իրենց մեջ է լինելու»։ Իսկ առհասարակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից, վերևից ինչպես թելադրում են, դա ընդունում են ի գիտություն։

Նույնիսկ Հանրապետականի ժամանակ ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից