Քաղաքականություն 

Վաղը Նիկոլ Փաշինյանին կհեռացնե՞ն վարչապետի պաշտոնից

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։

Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեև ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի:

Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները և պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ և Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից