Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորները բնակիչների հետ հանդիպումը կազմակերպել են գերեզմանոցում. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկա­նիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մե­ղադրանքներով ու բացահայտումնե­րով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործու­նեությամբ և անհոդաբաշխ խոսքով:

Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատ­մամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջո­ցառման անվան տակ մարզաբնակնե­րի «բերնի գոլը» հասկանալու համար:

Տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 6 գերիների հարազատների հետ: Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնա­վորապես՝ մամուլի համար:

Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածնե­րի հարազատների հետ: Նրանցից մե­կի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձևաչափը փոխել են:

«Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաև մարզի ղեկա­վարներն ու պատգամավորները: Գյուղում յոթ զոհ ունենք, մտածե­ցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երևի ճիշտ որոշում են կա­յացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել: Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք: Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմա­կերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել: Ճիշտ է՝ զոհվածների շի­րիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր: Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ»,- ասաց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից