Քաղաքականություն 

Ով է նոր պաշտոն ստացած Ծովինար Սողոմոնյանը

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Ծովինար Սողոմոնյանն անկուսակցական է, իսկ ինչ վերաբերում է նրա աշխատանքային գործունեոթյանը, ապա այն ներկայացնում ենք ստորև.

2007- 2013թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ

2013թ. -  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ

2013-2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության և զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ

2014թ. -  ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ

2014-2015թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

2015-2017թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար

2017-2018թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

2018-2021թթ. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2021թ. հունվարի 21-ից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Նույն շարքից