Միջազգային Քաղաքականություն 

Ինչը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի

analitik.am

 

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հորդորել է թույլ չտալ «նոր սառը պատերազմի» կրկնություն և ձգտել խնդիրների լուծման բազմակողմանի մոտեցման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Взгляд»-ին:

Համապատասխան հայտարարությունը նա արել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որն անցկացվել է առցանց: Նրա խոսքերով, փոքր խմբերի ստեղծումը կարող է միայն «մղել աշխարհը պառակտման և նույնիսկ առճակատման»:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Չինաստանի ղեկավարը ոչ մի անգամ չի նշել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունը:

Սի Ծինփինը կոչ է արել ստեղծել համաշխարհային բաց տնտեսություն, ինչպես նաև աջակցել բազմակողմ առևտրին՝ առանց խտրականության և խոչընդոտների:

 

Նույն շարքից