Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչ պետք է անեն ՀՀ քաղաքացիները, եթե ուզում են մուտք գործել Ռուսաստան. Ամեն ինչ ծրագրի մասին

analitik.am

 

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները որոշումներ են կայացրել, որը վերաբերում է Ռուսաստան մուտք գործելուն:

Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային տրանսպորտով մուտք գործել ՌԴ. «Այս ծրագիրը մեկնարկում է փորձնական կարգով՝ մինչև մարտի 1-ը: Սակայն կարծում ենք, որ գործնականում այն կաշխատի, քանի որ նախափորձարկում արդեն անցել է, ու հաջող է անցել»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ ընդգրկված են մի շարք լաբորատորիաներ:

Քաղաքացին ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը՝ «Ճամփորդում եմ առանց կորոնավիրուսի», կտեսնի այն լաբորատորիաները, որտեղ կարող է թեստ հանձնել: Եթե թեստի պատասխանը բացասական է լինում, քաղաքացիները հավելվածով տեղեկանում են դրա մասին»:

Թեստավորումը պետք է լինի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ:

Նույն շարքից