Հասարակություն Տեսանյութեր 

Փոխոստիկանապետն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին թույլ տվեցին 2018-ին ներխուժել ռադիոտուն

analitik.am

 

Մենք մշտապես ապահովում ենք թե՛ հասարակության անվտանգությունը, թե՛ կարևորագույն օբյեկտների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ մասնավորապես խոսելով Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ով խոսել էր շենքեր գրավելու մասին:

Արդյո՞ք այդ հայտարարությունը զուտ քաղաքական բնույթ էր կրում: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ չի կարող ասել, դա հետագայում պարզ կլինի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու 2018 թվականին չապահովվեց ռադիոտան անվտանգությունը և թույլ տրվեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին կոտրել դռներն ու ներխուժել պետական պահպանության տակ գտնվող շենք, Ֆիդանյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել այդ ժամանակ գործող անձանց:

Լրագրողները Ֆիդանյանին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ օրինակ կառավարությունը քաղաքացիների շենքն է, ինչպես կուզեն կմտնեն՝ հարցնելով հիմա քաղաքացիները կարո՞ղ են ոտքով կոտրել ռադիոտան դուռն ու մտնել շենք:

Փոխոստիկանապետն ասաց, որ կան օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության ներքո, իրավական գնահատական տրվում է տվյալ իրավիճակից, դեպքից ելնելով, ոստիկանությունը քաղաքական գնահատական երբեք չի տալիս, քաղաքական իրավիճակով պայմանավորված որևէ գործողություն չի իրականացվում:

Նույն շարքից