Հասարակություն Տեսանյութեր 

Ուսումնասիրություն է կատարվել. Ոստիկանապետի տեղակալը՝ ադրբեջանցիներին անձնագրեր տրամադրելու խոսակցությունների մասին

analitik.am

 

Այսօր կառավարության նիստից հետո փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարց ուղղեցին ադրբեջանցիներին անձնագրեր տրամադրելու մասին, որն, ըստ շրջանառվող լուրերի, կանոնակարգում է ԱԱԾ նախկին տնօրեն, ՔԿ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Ֆիդանյանն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարվում. «Մենք նույնիսկ դիմել ենք այն անձանց, ովքեր հանդես են եկել հայտարարություններով: Դիմել ենք գեթ մեկ նմուշ մեզ տալու համար, ինչը չի եղել: Իսկ դա պետք էր առավել հստակ ուսումնասիրություն, կամ քննություն իրականացնելու համար:

Որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միայն հիմնավոր փաստերի դեպքում: Ուսումնասիրություններ կատարվել են, որևէ հիմնավոր հիմքեր, ապացույցներ, հանգամանքներ ի հայտ չեն եկել»:

Ուսումնասիրությունները կատարվել են շրջանաառվող լուրերի հիման վրա, չկա որևէ դեպք, որ Հայաստանից անձնագիր է տրվել ադրբեջանցիներին:

Նույն շարքից