Հնդկաստանը հաստատել է 59 չինական հավելվածների, այդ թվում՝ TikTok սոցիալական ցանցի օգտագործման պաշտոնական մշտական արգելքը։ Այս մասին հայտնում է NDTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Որոշումն ընդունել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Դրանից առաջ՝ անցյալ տարվա հունիսին, Հնդկաստանի իշխանություններն արգելել են օգտագործել չինական 59 հավելված՝ դրանք անվանելով սպառնալիք երկրի ինքնիշխանությանը, ամբողջականությանը և ազգային անվտանգությանը:
«Կառավարությունը գոհ չէ այդ ընկերությունների կողմից տրված պատասխաններից կամ բացատրություններից: Հետևաբար, այս 59 դիմումների արգելքը այժմ մշտական է»,-ասել է աղբյուրը:
1 1 - 2Shares