Հասարակություն 

Youtube-ը կրկին «ճնշում է» ԱՄՆ նախկին նախագահին

analitik.am

 

Youtube-ն անորոշ ժամանակով արգելել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իր անձնական ալիքում նոր տեսանյութ հրապարակել։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Նշվում է, որ արգելքը տարածվել է նաև Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի վրա։ Նրան արգելել են այդ հարթակում շահարկել իր գործունեությունը։

Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, Youtube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի ալիքը և հեռացրել է նախագահի կողմից հրապարակված վերջին տեսանյութը։ Վերջին արգելքը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով։

 

Նույն շարքից