Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ըստ Հովիկ Աղազարյանի, Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը կարող են ապահովել ապահովագրական ընկերությունները

 

Երբ հարցերին համալիր լուծում տրվի, ամենակարևոր կետերից մեկը կլինի անվտանգային խնդիրը, որին ևս լուծում կտրվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով փոխադրումների մասին:

Պատգամավորի խոսքերով, ուղևորների փոխադրման մասով դեռ վաղ է խոսել, իսկ ինչ վերաբերում է բեռների փոխադրմանը, ապա կարող են լինել ապահովագրական ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով. «Կամ կողմերը պարտավորություն կվերցնեն իրենց վրա:

Անվտանգային խնդիրները բարեբախտաբար կապված չեն լինի մարդկային կյանքերի հետ, այլ կապված կլինեն բեռների հետ, որի մասով լուծումներ գտնելը, կարծում եմ՝ դժվար չէ»:

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից