Տեսանյութեր Քաղաքականություն 

Կարող էին իմ «ձիպլոմն» էլ գողանալ. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի անձնագրի մասին

analitik.am

 

Ալեն Սիմոնյանի դիվանագիտական անձնագիրն իր մոտ է: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հետ կապված սկանդալին, Սիմոնյանը նշեց, որ իր անձնագիրն էլ իր մոտ է դրված, ուղղակի իր սենյակ չեն մտել, լիքը փաստաթուղթ կա այնտեղ, կարող էին նաև «ձիպլոմը» գողանալ. «Որ ասում եք սկանդալային, այդ սկանդալները որոշ մարդիկ հորինում են: Գողացել, գողացել են»:

Սիմոնյանը նշեց, որ դիվանագիտական անձնագրերը մի խնդիր ունեն, ծածկույթը վատն է ու շատ հաճախ շարքից դուրս են գալիս. «Ես վերջին 2-3 տարվա ընթացքում մեկ անգամ փոխել եմ: Հաճախակի փոխում ենք, 5 տարվանը չենք սպասում»:

Հարցին, թե ինչու ԱԳՆ-ն երեկ հայտարարեց այդ մասին, Սիմոնյանը նշեց, որ այդպես են գտել. «Ես չեմ հասկանում, թե ինչ ինտրիգ կա դրա մեջ, որ որևիցե պաշտոնյայի անձնագիր գողանան: Եթե վարչապետի տնից հեռախոս կարելի է գողանալ, աշխատասենյակից փաստաթուղթ կարող են գողանալ»:

Նույն շարքից