Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը սխալ է համարում այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց նոյեմբերի 10-ի գիշերը

analitik.am

 

Ինչու պետք է հայտարարեին բոլոր փաստաթղթերի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԳՆ հայտարարության մասին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրին:

«Ես ասում եմ, բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել: Դա միայն քրեական գործով պետք էր հայտարարել:

Ընդհանրապես ի սկզբանե պետք չէր որևիցե բան հայտարարել, որովհետև շատ անձնական ու ոչ կարևոր բան է: Ուղղակի պահը հուզական լինելու մասով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացվել է օծանելիք կամ հեռախոս, որպեսզի ի ցույց դրվի, թե ինչպիսի մարդիկ են եղել ու ինչ նպատակով են եկել: Փաստաթուղթ են գողացել, գրիչներ են գողացել»:

Հիշեցնենք, որ օծանելիքի ու մնացածի մասին առաջին անգամ հայտարարեց հենց Նիկոլ Փաշինյանը, ով կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ուղիղ եթերում խոսեց միայն այդ ամենի մասին: Ստացվում է, որ Սիմոնյանը սխալ է համարում Նիկոլ Փաշինյանի քայլը:

Նույն շարքից