Տեսանյութեր Քաղաքականություն 

Տիկին Մակունցն ինձ ավելի շատ դուր է գալիս որպես ԱԺ խմբակցության ղեկավար. Ալեն Սիմոնյան

 

Նշանակումները լինում են քաղաքական ու դիվանագիտական: Այս փուլում իշխանությունները ճիշտ են գտնում, որ կարող է քննարկվել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Ես վստահ եմ՝ ում թեկնածությունն էլ առաջադրեինք, ինչ-որ բան ասվելու էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է ճիշտ ԱՄՆ-ի նման երկրում դեսպանի նշանակել մի մարդու, ով երբեք դիվանագիտական գործունեությամբ չի զբաղվել:

«Այն մարդիկ, ովքեր քննարկում են տիկին Մակունցի թեկնածությունը, նրանց մեծ մասը նույնիսկ չեն կարող ասել այսօրվա դեսպանի անուն ազգանունը: Այնպես որ եկեք, չշտապենք, ում էլ բերենք, մի բան ասվելու է»,-հայտարարել է նա:

Հարցին, թե ինչպիսի դեսպան Մակունցը կարող է լինել, Սիմոնյանն ասել է, որ տիկին Մակունցն իրեն ավելի շատ դուր է գալիս որպես ԱԺ խմբակցության ղեկավար. «Ես նրա հետ աշխատել եմ նաև նախարար ժամանակ, սակայն ինձ ավելի շատ դուր է եկել նրա աշխատանքը խորհրդարանում»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից