Հասարակություն 

Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին

 

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին:

Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը: Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին:

Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Արեգը ընտանիքի երկրորդ որդին է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից