Հասարակություն 

200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ

 

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել:

Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։

Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։

Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում:

Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը:

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում  ներառված հարթակում:

2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից