Քաղաքականություն 

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են հեռախոսով

analitik.am

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, որի ընթացքում քննարկվել է եռակողմ հայտարարության իրագործումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանը, մարդասիրական օգնությանը, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Ընդգծվել է բոլոր կողմերի շահերի համընկնման ու համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը:

Կողմերը նաև խոսել են հայ ռուսական ու միջազգային օրակարգին վերաբերող հարցերի մասին:

 

Նույն շարքից