Քաղաքականություն 

Պուտինը նախազգուշացնում է

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ աշխարհում գլոբալ հակամարտություններ չեն լինի: Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կայացած առցանց ելույթի ժամանակ պետության ղեկավարը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում հնարավոր է քաղաքակրթության վախճանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«20-րդ դարում համաշխարհային խնդիրներին լուծում չգտնելուն պատրաստ չլինելը հանգեցրել է աղետի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի: Հիմա նման թեժ բախումն անհնար է, իսկապես հուսով եմ, որ այդպես է: Այլապես դա կնշանակեր քաղաքակրթության ավարտ»,-ասել է նա:

Ռուսաստանի նախագահի խոսքերով, իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի և անվերահսկելի. Կա նաև բեկում և բոլորը բոլորի դեմ պայքարի հավանականություն:

 

Նույն շարքից