Քաղաքականություն 

Երեխայի սպանության մեջ մեղադրվողը խնդրել է գնդակահարել իրեն

analitik.am

 

Բելառուսում երեխայի սպանության մեջ մեղադրվող անձը դատարանում խնդրել է գնդակահարել իրեն: Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը:

Գործը քննվում է Մինսկի քաղաքային դատարանում, դատավճիռը կհրապարակվի փետրվարի 4-ին: Մեղադրյալը Ուզբեկստանի քաղաքացի Ակմալ Տաջիբաևն է: Մեղադրող կողմը խնդրել է ցմահ ազատազրկման դատապարտել նրան:

Տաջիբաևը, դատարանում իր վերջին ելույթի ժամանակ հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը, զղջում է և խնդրում է իրեն նշանակել բացառիկ պատիժ՝ գնդակահարություն:

 

Նույն շարքից