Միջազգային Քաղաքականություն 

Հետաքրքիր մանրամասներ՝ Պուտին-Բայդեն զրույցից

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Կրեմլի խնդրանքով: Երկու երկրների ղեկավարների զրույցի մանրամասների մասին խոսել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, զրույցը տևել է ավելի քան 35 րոպե, այն եղել է աշխատանքային և շատ բաց․ «Ղեկավարները նշել են լուրջ տարաձայնությունների առկայությունը, բայց կողմ են արտահայտվել երկխոսությունը շարունակելուն»,-ասել է նա:

Մասնավորապես, ՌԴ և ԱՄՆ նախագահները լուրջ տարաձայնություններ ունեն Դոնբասի հարցում, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը:

Պեսկովը նաև ասել է, որ կողմերը չեն քննարկել անձնական հանդիպման և այցերի հեռանկարները:

 

Նույն շարքից