Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել Միքայել Ավետիսյանին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը Միքայել Ավետիսյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Միքայել Ավետիսյանի դիմումը՝

1. Միքայել Սուրենի Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետ (06-Գ25-29.1-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Միքայել Սուրենի Ավետիսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին:

3. Միքայել Սուրենի Ավետիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից