Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայում քրեական գործեր են հարուցվել Պորոշենկոյի և Բայդենի նկատմամբ

analitik.am

 

Ուկրաինայում երկու քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, գրում է NEWS.RU-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:

«Հունվարի 22-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից երկու օր անց, գրանցվել է երկու նոր քրեական վարույթ՝ կապված Պորոշենկոյի և Բայդենի կողմից Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի գործունեությանը ենթադրյալ միջամտելու հետ»,-ասել է Ուկրաինայի նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովան:

Նա գործերի հարուցումն անվանել է «սադրանք», որը նախաձեռնել են ոչ խմբակցական ժողովրդական պատգամավոր Անդրեյ Դերկաչը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմը:

 

Նույն շարքից