Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի կայանալիք հանդիպման մասին

analitik.am

 

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ օրերի ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: 3

Հիշեցնենք, որ կողմերը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում է տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Ռուսական կողմը փոխանցում է, որ այս պահին հայկական ու ադրբեջանական կողմերի հետ աշխատանքներ են տարվում առաջին նիստի կայացման ուղղությամբ:

ՌԴ ԱԳՆ-ից նաև ընդգծել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

«Ակտուալ խնդիր է մնում կոնֆրոնտացիայից հաշտությանն անցնում իրականացնելը, որի նպատակն է վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, միջէթնիկական ու միջկրոնական խաղաղության ու վստահության վերականգնումը, ամուր պայմանների ձևավորումը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից