Հասարակություն 

Եղբորս կնոջ ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշումների արդյունք է․ Նախկին պատգամավոր Հենզել Մկոյան

 

Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքից» նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը կարծում է, որ այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելով, մեղավոր են այն մարդիկ, ովքեր մշտապես ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա: Այս մասին փոխանցում է  jnews.ge կայքը։

Նրա խոսքով՝ իր եղբոր կնոջը ինքնասպանության են հասցրել մի քանի միջադեպեր։

«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ 2020 թվականի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո տեղի ունեցավ եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Ինչ ասես չեն բարդել մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ցանկանում են ոչնչացնել մեր ընտանիքը», - ասել է Մկոյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 27-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Ախալքալաքում Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է եղել Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից