Հասարակություն 

«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները

analitik.am

 

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մասնավորապես մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:

«Աէրոֆլոտ»-ը փոփոխություն է մտցնում միջազգային չվերթների ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով»,- ասված է հաղորդագրությունում:

Մոսկվա-Երևան չվերթներից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթներ:

Նույն շարքից