Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնա պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը միայն այս 44 օրվա ստերի մասին չէ, խոսքը այս 2.5 մոտ 3 տարվա ստերի մասին է։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում։
«Խնդիրների ամբողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել՝ այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան, որ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե ուղղակի չհասկանալով արված քայլեր են, դա մեծ հարց է, որը պետք է պարզել»,- ասաց Քոչարյանը։