Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր վարչապետի նկարը դնեին գուցե ավելի լավ արդյունք լիներ. Ռոբերտ Քոչարյանը՝ եռակողմ հանդիպման մասին

analitik.am

 

Առանց գերիների հարցը լուծելու որևէ շփում չպետք էր ունենալ: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոմերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու մինչ այս պահն իշխանությունը չի ասում ռազմագերիների թիվը՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է, Քոչարյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչն է պետական գաղտնիք. «Ի՞նչ է նշանակում պետական գաղտնիք՝ ումի՞ց, մեր ժողովրդի՞ց, Ադրբեջանը չգիտի՞, թե քանի ռազմագերի ունի իր մոտ: Պետական գաղտնիք համարվում է այն տեղեկությունը, որը չպետք է իմանա թշնամի պետությունը»:

Քոչարյանը նշեց, որ սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն ունենալու ենք բոլորից, և սա սկզբունքային հարց է՝ նշելով, որ եռակողմ հանդիպումից առաջ էր պետք ստանալ այդ հարցի լուծումը. «Նման կարգի հանդիպումները նախօրոք պատրաստվում են, չի կարող պատահի, որ նախօրոք դու չկարողանայիր այդ հարցն օրակարգ բերեիր և լուծումը ստանայիր, բայց մինչև այդ եռակողմ հանդիպումը գերիների հարցը պետք է լուծում ստանար բայց այս մարդիկ այնքան են ծնկած վիճակում, որ չեն կարող խոսել, չեն կարող պայքարել գերիների հարցը լուծելու համար, ինչ-որ բանի համար, իրենք հիմա խնդրելու են, որ տվեք գերիներին, թե չէ դա օգտագործելու են ռևանշիստական ուժերը: Պլինտիսուց ցածր վիճակում ենք հայտնվել, եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն արդար է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, Քոչարյանն ասաց, քանի որ գերիներին պահելով խնդիր են ստեղծում ղարաբաղյան բանակը համալրելու համար: Ադրբեջանում ասում են, որ նոյեմբերի 9- ից հետո ով հայտնվել է Ադրբեջանում, ռազմագերու կարգավիճակ չեն կարող ունենալ: Միևնույն ժամանակ, Ալիևը ճնշման տակ է, քանի որ գերիների մասով աշխարհում կա մասինական մոտեցում, սակայն պահում է հատուկ նպատակով՝ Ղարաբաղի անվտանգության հարցը ճնշման տակ պահելու համար. «Նույնիսկ եթե այս գերիներին տա, ուրիշ գերիներ են վերցնելու և տալու են այն ժամանակ, որ մեր իշխանությունը վստահեցնի իրենց, որ այլևս այստեղից որևէ զինվորական Ղարաբաղ չեն ուղարկելու, գինը սա է լինելու, և մեր իշխանությունը դա տալու է, որովհետև քթներից բռնած տանում են»:

Քոչարյանը նշեց նաև, որ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը չի կարող եռակողմ համարել՝ ավելի շուտ 2/4 հանդիպում է համարում. «Մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի լավ արդյունք կլիներ, գոնե խորհրդավորության ինչ-որ բան կլիներ»:

Նույն շարքից