Տեսանյութեր Քաղաքականություն 

Արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

Ես չեմ համարում, որ 17 կուսակցությունների մոտ չի ստացվել հեռացնել իշխանությանը, ես համարում եմ , որ ամեն ինչ դեռ առջևում է: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ խնդիրը հետևյալի մեջ է՝ իշխանափոխությունը լինի լեգիտիմ ճանապարհով, թե հեղափոխության ճանապարհով. «Եթե մարդիկ մի քիչ ամոթի զգացում ունենային, սեր ժողովրդի նկատմամբ , պետք է հրաժարական տային , չարեցին: Լեգիտիմ ճանապարհը շատ պարզ էր, ընդամենը 20-25 պատգամավոր, եթե ունենային հայրենասիրություն, պետք է դուրս գային այդ խմբակցությունից, չարվեց, սա է այսօր մեր գործող քաղաքական էլիտայի որակը՝ բոլորին մեղադրում էին պաշտոնների ձգտման համար, բայց իրենք իրենց սուպերկլեյով կպցրել են աթոռներին»:

Քոչարյանը նշեց, որ 17-ի հիմնական մոտիվը եղել է ճնշումն անել լեգիտիմ ճանապարհով, և իշխանությունը պետք է ուրախ լինի, որ կա այսպիսի քաղաքական պրոցես. «Երկրորդ հեղափոխությունը ևս պրոբլեմատիկ է լինելու երկրի համար, բայց կրկնում եմ՝ այստեղ հույսերը կտրվեն, լինելու է հեղափոխական ճանապարհով: Եղանակները կտաքանան, այդ ալիքն ավելի մեծ ուժգնությամբ ունենալու ենք: 17 կուսակցությունը փորձել են դա անել լեգիտիմ ճանապարհով, և չի ստացվել»:

Քոչարյանը նաև որոշակի ձեռքբերում համարեց այն, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է խոսում արդեն իշխանությունը՝ նշելով, որ եթե 17-ը չլինեին, երբեք արտահերթ ընտրությունների մասին խոսք չէր լինի, սակայն ընդգծեց, որ իրական ձեռքբերում կլիներ այն, որ արտահերթ ընտրություններ հայտարարեն և ներկայիս վարչապետը վարչապետ չլինի այդ ընթացքում:

Քոչարյանը նաև ասաց, որ արտահերթ ընտրություններին պետք է մասնակցել, քանի որ չի կարելի հանրությանը մենակ թողնել այս իշխանության հետ՝ ասելով, որ ինքը մասնակցելու է. «Այո, մասնակցելու ենք և կրելու ենք»:

Նույն շարքից