Հասարակություն 

Իտալիայում բժիշկը սպանել է կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ազատի մահճակալները

analitik.am

 

Իտալիայում Մոնտիկյարի քաղաքից բժիշկ Կարլո Մոսկային կասկածում են կորոնավիրուսով հիվանդների սպանության մեջ՝ մահճակալները ազատելու համար։

Քննության տվյալներով՝ բժիշկը կորոնավիրուսով հիվանդներին հատուկ դեղամիջոց է ներարկել, որը շնչառական ճնշումներ է առաջացնում։ Մի դեպքում դիահերձումը թույլ է տվել հիվանդի հյուսվածքների և օրգանների ներսում հայտնաբերել դեղի առկայություն, որը կարող է նրա մահվան պատճառը լինել՝ դեղաչափի խախտման դեպքում, հաղորդում է Brescia Today-ը:

Շարժառիթները, թե ինչու է բժիշկը սպանել հիվանդներին, դեռևս հայտնի չեն: Գործի նյութերին կցվել է բուժքույրերի նամակագրությունը, որում նրանք կասկած էին հայտնում, որ բժիշկը հիվանդներին սպանել է բուժհաստատությունում մահճակալների ազատման համար:

Ներկա պահին բժիշկը տնային կալանքի տակ է գտնվում և սպասում է դատավարությանը:

Նույն շարքից