Քաղաքականություն 

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տհաճ անակնկալ է սպասել Իրանում

analitik.am

 

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, արդյունաբերու­թյան, հանքերի և առևտրի նախարարների, կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկու­թյունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:

Ավելին՝ եթե ՀՀ էկոնոմիկայի նախա­րար Վահան Քերոբյանի՝ ԻԻՀ իշխանությունների, ղեկավարների հետ հանդիպումները կայացել են նա­խատեսվածի համաձայն, և լավ կամ վատ ընդունելություն եղել է, ապա տեղի հայ համայնքի և ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նա ընդունելության չի արժանացել: Իրա­նում մեր աղբյուրները փոխանցել են, որ Վահան Քերոբյանի այցի նախօրեին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանում ազգային իշխանության հետ, նաև կապ է հաստատել Նոր Ջուղայում ազգային իշխանության հետ, որպեսզի Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, եր­կու թեմերի ազգային իշխանությունները, երևելի դեմքերը գոնե սահմանափակ թվով մեկ հանդիպում ու­նենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության հետ, ինչը կտրուկ մերժվել է:

Այսինքն՝ Իրանում ՀՀ դեսպանի բոլոր ջանքերը համոզելու, որ գոնե սահմանափակ հանդիպում լինի, մտքերի փոխանակում, եղել է ապարդյուն: Փոխանցվել է, որ ՀՀ-ից ժամանած նախարարը, պատվիրակու­թյան անդամները ցանկանում են այցելել Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, իսկ Նոր Ջուղայում Ս. Ամենափրկիչ վանք, պատասխանը դեսպանին եղել է, որ Քերոբյանը կարող է եկեղեցին և վանքը տեսնել, այցելել, բայց նրա և պատվիրակության հետ պաշտոնական որևէ հանդիպում չի լինի, որովհետև իրենք ազգային իշխանությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարին ընկալում են որպես կապիտուլյանտ, հող հանձնած իշխանությունների ներկայացուցիչ, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հետ հանդիպումը բա­ցառվում է: Արդյունքում Քերոբյանը, ըստ էության, Ս. Ամենափրկիչ վանք այցելել է որպես տուրիստ, քանի որ որևէ մեկը նրան չի դիմավորել ազգային իշխանությունից, իսկ Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկե­ղեցի այցն օրակարգից հանվել է:

Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Թեհրանի «Արարատ» ակումբում հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել է հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերն ու ճաշել են միասին:

168.am-ի տեղեկություններով՝ Իրանում ՀՀ դեսպանը զանգել է, որպեսզի «Արարատ» կազմակերպու­թյունն իր սրահը տրամադրի, ինչն արվել է, սակայն կազմակերպության կենտրոնական վարչության անդամ­ներից ոչ ոք ներկա չի եղել հանդիպմանը, ընդամենը 30-35 մարդ է մասնակցել հիմնականում գործարար­ներ, որոնց դեսպանությունն անձամբ է հրավիրել, և որոնք հանդիպմանը մասնակցել են զուտ բիզնես հե­տաքրքրությունից ելնելով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից