Հասարակություն Տեսանյութեր 

Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել․ Գարեգին Բ

analitik.am

 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում զոհերի համար աղոթելուց հետո, ինչպես խոստացել էր, պատասխանեց լրագրողների հարցերին:

Պատասխանելով հարցին, թե ինչու նախկինում եկեղեցին այսքան ակտիվորեն չի միջամտել քաղաքականությանը, եթե հաշվի առնենք այն, որ նախկինում էլ խնդիրներ եղել են՝ Վեհափառն ասաց, որ երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել. «Երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել: Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ երբեք այսքան անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար:

Այս կացության մեջ, եկեղեցին բնական է՝ իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը պետք է ասեր: Իր խոսքը՝ զգաստացնող, իր խոսքը՝ պատգամի կերպով բերող»։

Նույն շարքից