Հասարակություն Տեսանյութեր 

Արդյո՞ք շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. պարզաբանում է Վեհափառը

analitik.am

 

Ես չպետք է ցանկանայի այս նվիրական սրբավայրում որևէ քաղաքական հարցի անդրադառնալ, բայց զուտ քանի որ հարցը հնչեց, ասեմ, որ մեր համոզմունքներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գարեգին Բ-ն՝ պատասխանելով հարցին՝ շարունակում են արդյո՞ք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Արդյո՞ք դա չի նշանակում, որ եկեղեցին բռնում է քաղաքական ուժերից մեկի կողմը, արդյո՞ք սա պառակտիչ քայլ չէ: Վեհափառն ասաց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային ու պետական շահերով. «Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի այս կամ այն քաղաքական ուժերին կողմնակցություն: Եկեղեցին վերքաղաքական կառույց է»:

Նույն շարքից