Հասարակություն Տեսանյութեր 

Կաթողիկոսն այն մասին, թե ինչու այսօր եկեղեցին չի ստանձնում երկրի ղեկավարումը

analitik.am

 

Այսօր Եռաբլուրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ զրույցում լրագրողները հիշեցրեցին, որ ժամանակներ են եղել, երբ եկեղեցին ստանձնել է երկրի ղեկավարումը՝ հարցնելով՝ արդյո՞ք հիմա դրա ժամանակը չէ:

«Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն:

Այսօր գոհություն Աստծո, նաև եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում մենք ունենք հայոց պետականություն:

Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, այդ պետականության անվտանգության, ամրացման նվիրական գործին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ եկեղեցին չի խոսել այն ժամանակ, երբ իշխանություններին մեղադրել են ընտրություններ կեղծելու մեջ, Վեհափառն ասաց, որ եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, իրավիճակներում իր ձայնը բարձրացնի, հնչեցնի. «Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում: Եկեղեցին չի կարող գուշակություններով, կռահումներով անդրադարձեր ունենալ ու խոսք հնչեցնել»:

Նույն շարքից