Հասարակություն Տեսանյութեր 

Կաթողիկոսը խոսեց Նավասարդ Սրբազանի Բենտլիի մասին ու ասաց, թե ինչ է արվել այդ ավտոմեքենան

analitik.am

 

Արդյո՞ք ստեղծված իրավիճակում եկեղեցու մեղքի բաժինը չկա, եթե հաշվի առնենք այն, որ երկար տարիներ տարբեր հոգևորականների կապել են ինչ-որ կոռուպցիոն գործարքների, նյութական արժեքների հետ և եկեղեցին հիմնավոր չի հերքում այդ լուրերը: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Ամենայն հայոց կաթողիկոսն ասաց, որ յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել. «Պետք է այդ մեղադրանքները փաստվեն, հաստատվեն, այն ժամանակ կարելի է խոսել, քննադատել ու պատասխանատվության կանչել, ընդհուպ՝ նաև եկեղեցուն, եկեղեցու ղեկավարությանը:

Իմ կողքին կանգնած է Նավասարդ Սրբազանը, ով ստացել է նվեր, ինչ-որ ավտոմեքենա, Բենտլի ավտոմեքենա: Այդ Բենտլին վաճառել է ու գումարը նվիրել կարիքավորներին: Շահարկել նման երևույթները չեմ կարծում, որ ճիշտ է:

Ինչու չի խոսվում այն մասին, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են կատարում անտրտունջ կերպով:

Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին ու գործունեությանը, նրանց կենցաղին, վիճակին: Դուք կտեսնեք, որ բարվոք վիճակում ապրող 1-2 եկեղեցական կա: Բայց դա բնորոշիչ է դառնալու ողջ եկեղեցականության համար»:

Նույն շարքից