Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Բադասյանը հայտարարեց, որ պատրաստ է զենքով վերացնել Նիկոլ Փաշինյանին. Աղմկահարույց հայտարարություն

analitik.am

 

Մենք պետք է մեր մեջքն ուղղեք: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Վահան Բադասյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, ով պարտության սիմվոլ է. «Իսկ մեր բանակն անպարտելի է, պարտված չէ»:

Արդյո՞ք դա բավարար է, Բադասյանն ասաց, որ հրամանատարի հեռացումից պետք է սկսել, դա պետք է անել ազգովի. «Դա հեռու չէ, դա մենք պարտավոր ենք, պետք է անենք: Նա կործանեց բանակը»:

Բադասյանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռացումից պետք է սկսել, բոլոր պատասխանատուները պետք է հեռացվեն. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու»:

Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է հեռացնել, Բադասյանը պատասխանեց՝ տարբեր, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել. «Դա նշանակում է, որ մենք պետք է թշնամուն վերացնենք»:

Զենքի՞ միջոցով. «Այո, բոլոր, նաև զենքի միջոցով: Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի: Ցանկացած մարդ պետք է ցանկանա ոչնչացնել թշնամուն: Դա պետք է անհատներն անեն, մեկը ես պատրաստ եմ»:

Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է:

Նույն շարքից