Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Մեզ թույլ չեն տվել Հադրութում դարանակել ու սպասել թշնամուն, քանի որ այնտեղ եղել է նախկին փոխվարչապետի թանկարժեք օբյեկտը. Այվազյան

analitik.am

 

Հադրութի օպերացիաների ժամանակ ԱԱԾ-ի ուժերով զինաթափեցին իմ մարտական ստորաբաժանումը: Դա տեղի ունեցավ պատերազմի ամենաթեժ պահին, երբ ամենակարևոր խնդիրներն էինք կատարում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Այվազյանը (Մանախ):

Այվազյանն ասաց, որ այդ ժամանակ իրենք դիմագրավում էին հակառակորդի դիվերսիոն խմբերին, որոնք ամենամեծ վնասն էին պատճառում. «Ինձ զինաթափելով՝ տեղափոխեցին Երևան: Ես հարց եմ ուղղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, թե ինչու է դա արվել: Ինչու մեզ զինաթափեցին, երբ ամենակարևոր խնդիրն էինք կատարում, ամենավտանգավոր դիվերսիոն խմբերից մեկին էինք սպասում դարանակալած: Սակայն մեզ զինաթափիցն ու ուղարկեցին Երևան:

Զինաթափվելու հրամանը տվել են Արցախի ԱԱԾ ներկայացուցիչները, դա արել է Հադրութի ԱԱԾ տնօրենը՝ ՊՆ փոխնախարար Դավիթ Մանուկյանի անմիջական ղեկավարությամբ: Հիմնավորումն այն է եղել, որ այդ տարածքում չպետք է դարանակալում իրականացվի, քանի որ այդ տարածքում շատ թանկարժեք շինություն կա, որը պատկանում էր նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին և հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում միգուցե այդ օբյեկտը վնասվեր»:

 

Նույն շարքից