Հասարակություն Քաղաքականություն 

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում գերության մեջ գտնվող Մարալ Նաճարեանի քրոջ տան կողոպուտի դեպքից

analitik.am

 

Ինչպես երեկ Analitik.amհայտնել էր, օրեր առաջ կողոպտել են Արդբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաճարեանի քրոջ տունը:

Այսօր մենք փորձեցինք Ոստիկանությունից մանրամասներ իմանալ տեղի ունեցած դեպքի մասին:

Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ հաղորդումը ստացվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հունվարի 22-ին: Անի Նաճարեանը զանգահարել ու հայտնել է, որ հունվարի 15-ից, ժամը 18:30-ից մինչև հունվարի 22-ը ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան մետաղյա շրջանակը կոտրելու միջոցով իրեն պատկանող Նոր Խարբերդում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են սառնարան, կենցաղային ու շինարարական իրեր:

Վնասի չափն այս պահին պարզվում է:

Ընդունվել է հաղորդում, նախապատրաստվում են նյութեր:

 

 

Նույն շարքից