Հասարակություն Տեսանյութեր 

Մենք կարող էինք հաղթել, ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում. Սեյրան Օհանյան

analitik.am

 

Կգա ժամանակը, երբ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեյրան Օհանյանը, ում խոսքերով, դա անելու համար, պետք է պարզել, թե որոնք են կատարվածի պատճառները:

«Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում ու մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է:

Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն»:

Օհանյանը վստահ է, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը:

Բանակի ողջ անձնակազմը պետք է այս ամենը պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց նա:

Օհանյանը նաև նշեց, որ մենք կարող էինք հաղթել, ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում. «Բայց դրա գնահատականը ժամանակն ու տարբեր քննիչ հանձնաժողովները կտան»:

Նույն շարքից