Հասարակություն Տեսանյութեր 

Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական. Սեյրան Օհանյանը խոսեց Շուշիի առեղծվածի մասին

analitik.am

 

Այսօր Եռաբլուրում Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց այն մեղադրանքների մասին, որ ինքն է Շուշիում նահանջի հրաման տվել, կասեցվել է զինամթերքի մատակարարումը:

Օհանյանն ասաց, որ արդեն 4 տարի որևէ պետական պաշտոն չունի, հանդիսանում է զինվորական կենսաթոշակառու. «Բոլոր խելացի անձինք, ովքեր գոնե փոքր կրթություն ունեն, գիտեն, որ մարդիկ, ովքեր պետական կամ ռազմական պաշտոն չունեն, չեն կարող որևիցե որոշում ընդունել:

Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական ու փորձել եմ ոչ թե բանակին, այլ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել:

Շուշիի ու մյուս մարտական գործողությունները ղեկավարել է բանակի ղեկավար կազմը, բոլոր հարցերը պետք է տալ նրանց, ովքեր կարող են ճիշտ պատասխան տալ, թե ինչումն է կայանում Շուշիի առեղծվածը:

Բայց այն, որ բարձր մակարդակով տարբեր հայտարարություններ են անում, որ բանակցությունների հենց սկզբում Շուշին դժգույն քաղաք էր, հայկական քաղաք չէր, այդ ամեն ինչը բերում է մեզ կասկածամտության, թե ինչպես եղավ Շուշիի անկումը:

Այդ հարցերին թող պատասխանեն հատկապես իրավապահ օրգանները, որոնք կքննեն ու կպարզեն»:

Նույն շարքից