Տեսանյութեր Քաղաքականություն 

Քաղաքացիները որոշեցին շրջափակել Գլխավոր դատախազության շենքն ու ժամանակ տալ Դավթյանին ձերբակալկել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

Հանրապետության հրապարակում շարունակվում է հայահավաքը, որի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Քիչ առաջ հավաքի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Գլխավոր դատախազության շենք, շրջափակել այն, ժամանակ տալ Գլխավոր դատախազին գոյություն ունեցող հիմքերով ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:

Արշակ Զաքարյանը հայտնեց, որ առաջարկներ են եղել շրջափակել կառավարության շենքը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության շենքը հիմա դատարկ է, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած վտանգի դեպքում թաքնվել բունկերում. «Նիկոլ Փաշինյան, քեզ նույնպես հրավիրում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ»:

Նույն շարքից