Հասարակություն Տեսանյութեր 

Պուտինի, Փաշինյանի, Ալիևի ստորագրություններով թուղթը դեմ են տվել, ճղել քցել եմ, մեր սահմանները չենք տվել. Չարեքթարցի Աշոտ

analitik.am

 

ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայահավաքը շարունակվում է: Այստեղ է նաև Չարեքթար գյուղից հայտնի Աշոտը, ով կարողացավ իր ընկերների հետ պահել հարազատ գյուղը:

«Մենք կարողացանք 46 հոգով Քարվաճառի տարածքը պահել, չտալ, մինչև այսօր իրենց հրամանը չենք կատարում, դիրքերից չենք իջնում ու այս մարդիկ դեռ այստեղ նստած են: 46 հոգով պահել ենք Դադիվանքից մինչև Չարեքթար, Գետավան: Մենք չենք ենթարկվում այս մարդկանց հրամաններին: Դա իմ օջախն է, ես իմ օջախի դիրքերը թողել եկել եմ ասել, որ օգնեք մեզ մինչև վերջ մնանք»,-ասաց նա:

Աշոտն ասաց, եթե թույլ տրվի, իշխանությունները գնալու են ընտրության, վաղն անգամ Վարդենիսն են տալու: Ինչ ենք մտածում: Այսօր տղաներն Օմարի լեռնաշղթայում 42 աստիճան սառնամանիքում ձեզ են պահում: Ինչ ենք փոխանցում մեր երեխաներին՝ ավիրված բանակ, կորցրած տարածքներ:

Կաշառակերություն չկա, զինվորն առանց կոշիկի ա: Խնդրում եմ, ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող ձեզ հետ քայլել: Այսօր այլևս չեմ կարող քայլել, սակայն սա շարունակական է լինելու»:

«Բանակի օր են անում, բայց կառավարության 90 տոկոսը բանակից փախած է: Միացեք: Սա շարունակական է լինելու: Իմ տունն այսօր թուրքից 30 մետր հեռու է, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր տեսնում է թուրքին: Եթե այս իշխանմությունները մնան վաղը թուրքն է լինելու ձեր հարևանը: Մինչև սրանք չգնան, ես էլ դիրքեր չեմ գնալու, համախմբվեք: Մենք 46 հոգով սահման ենք պահել, չենք տվել, Պուտինի, Փաշինյանի, Ալիևի ստորագրությունով թուղթը դեմ են տվել, ճղել քցել եմ, չեմ ընդունել: Մի վախեցեք»,-ասաց նա:

Նույն շարքից