Սպորտ 

Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը /Լուսանկարներ/

analitik.am

 

Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցահարթակ դուրս եկան խոցասուսերակիր տղաներն ու ճկասուսերակիր աղջիկները: Տղաների մրցաշարում մասնակցում էր 37, իսկ աղջիկների մրցաշարում՝ 12 մարզիկ:

Խոցասուսերակիրների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Աշոտ Խալաթյանը: Երկորրդ տեղը գրավեց Գրիգոր Մնացականյանը, իսկ բրոնզե պարգևի արժանացան Գագիկ Դավթյանն ու Հովհաննես Մուրադյանը:

Նույն շարքից