Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»

analitik.am

 

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Ա սերիայի այլ թիմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Calciomercato-ին։

Նշվում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «բիանկոներիները» հետևում են Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո ու Մխիթարյանը դեռևս այն չի թարմացրել։

Հնարավորության դեպքում «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։ Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։

 

 

Նույն շարքից