Առողջապահություն 

Առողջապահության նախարարության կողմից բերված օրենսդրական փոփոխությունը կարող է հանգեցնել ինքնասպանությունների․ Գևորգ Գրիգորյան

analitik.am

 

Այսօր Ազգային Ժողովը քննարկում էր աղմկահարույց օրենքի նախագիծ, ըստ որի 14 տարեկանից սկսած երեխաները կկարողանան գնալ ու ինքնուրույն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստ հանձնել, հետո նաև գաղտնի պահել պատասխանը:

Նախագիծն Ազգային Ժողով էր բերել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, և ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից էլ տրվել էր դրական եզրակացություն։

Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցեց բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ․ «Հակիրճ ասեմ՝ հիմարություն է։ Առաջին հերթին այդ նախագիծը մեր բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքի 10-րդ հոդվածի հետ հակասության մեջ է, որովհետև սահմանային տարիքային շեմը 16 տարեկան է, իսկ մինչև 16 տարեկան պատանիների բժշկական միջամտության համար պարտադիր է ծնողի կամ լիազորված խնամակալի համաձայնությունը։ Ո՞նց ենք մենք պատկերացնում, որ 14 տարեկան երեխան, որը դեռ ձևավորված անձ չի, գնա հանձնի ՄԻԱՎ-ի թեստ, հետո վախենա, թե ինչ է կատարվել և ծնողներից գաղտնի պահի։ Լենա Նանուշյանը, ով կուրծք էր ծեծում, որ ինքը ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց հետ աշխատանքի փորձ ունի, հասկանո՞ւմ է՝ ի՞նչ է անում։ Իրենք իրանց գրած օրենքին հակասում են»։

Գրիգորյանը նշեց, որ չեն բացառվում նաև ինքնասպանության դեպքերը․

14 տարեկան երեխան՝ դեռահաս է։ Նա չունի ձևավորված հոգեբանական համակարգ, նա չգիտի ՄԻԱՎ-ը ինչ է, ՁԻԱՀ-ը ինչ է, նա չգիտի ինչպես են պայքարում դրա դեմ, նա չի հասկանում,որ թե ինչպես մարդիկ կայդ հիվանդությամբ կարող են վարակվել, չգիտեն ինչպես ինտեգրվել այդ հիվանդությամբ հասարակաության մեջ։ Այդ երեխան չի կարող կողմնորոշվել թե ինչ անել, և չեն բացառվում նաև ինքնասպանության փորձեր։ Հետևանքներ միանշանակ լինելու են։

14 տարեկան երեխան՝ դեռահաս է։ Նա չունի ձևավորված հոգեբանական համակարգ, նա չգիտի ՄԻԱՎ-ը ինչ է, ՁԻԱՀ-ը ինչ է, նա չգիտի ինչպես են պայքարում դրա դեմ, նա չի հասկանում,որ թե ինչպես մարդիկ կարող են այդ հիվանդությամբ վարակվել, չգիտեն՝ ինչպես ինտեգրվել այդ հիվանդությամբ հասարակության մեջ։ Այդ երեխան չի կարող կողմնորոշվել թե ինչ անել, և չեն բացառվում նաև ինքնասպանության փորձերը։ Հետևանքներ միանշանակ լինելու են»։

Ըստ Գրիգորյանի, իշխանությունը հերթական անգամ, հավանաբար իր գլոբալիստական տերերի կողմից ստացել է նախագիծ, որ պետք է ուժի զոռով անցկացնեն ու չեն պատկերացնում, թե ինչ նախագծի հետ գործ ունեն։ Նա նաև անդրադարձավ Առողջապահության փոխնախարար Նանուշյանի այն հայտարարությանը, որ կորոնավիրուսը վտանգավոր է, բայց այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այլևս վտանգավոր չէ մեզ համար․

«Նա պատկերացնո՞ւմ է ՁԻԱՀ-ը ինչ է, կամ ՁԻԱՀ-ով ապրող մարդու կյանքի որակն ինչպիսին է, պատկերացնո՞ւմ է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ կորոնավիռուսի թիրախային խմբում են։ Ինչի՞ մասին ենք խոսում։ Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ տգետի ասածներ, որը, բախտի բերմամբ կամ պատահմամբ, հայտնվել է առողջապահության փոխնախարարի բազմոցին, նա տգետ է եթե նա այդպես բան է ասել»։

Մառա Գալոյան

Նույն շարքից