Սպորտ 

Շախմատի կանանց առաջնության մեկնարկում հաղթանակ տոնեց երեք գրոսմայստերներ

analitik.am

 

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց շախմատի առաջնության անդրանիկ պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում հաղթանակներ տոնեցին Նարե Առաքելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սիրանուշ Ղուկասյան- Մարիամ Ավետիսյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան զույգերը:

Երկրորդ տուրում կմրցեն Ավետիսյան-Գաբոյան, Խաչատրյան-Մկրտչյան, Գրիգորյան-Խաչատրյան, Գևորգյան-Առաքելյան և Ղուկասյան-Հակոբյան զույգերը:

Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի փետրվարի 25-ին:

Նույն շարքից