Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երեխաները կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագրում ընդգրկված չեն. Արդյո՞ք այն պարտադիր է լինելու

analitik.am

 

Պետպատվերի շրջանակներում կորոնավիրուսի դեմ հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ցանկն արդեն հաստատվել է:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 65 տարեկանը լրացած անձանց, բուժաշխատողներին, խրոնիկ հիվանդություններով տառապողները, փակ հաստատություններում գտնվող շահառուներն ու աշխատակիցները և այլն:

Նախարարն ասաց, որ երեխաները պատվաստման ծրագրում ընդգրկված չեն: Այն կրում է կամավոր բնույթ, լինելու է անվճար։

Նույն շարքից