Սպորտ 

Վլադիմիր Հարությունյանը՝ Ուկրաինայի ջրացատկի բրոնզե մեդալակիր

analitik.am

 

Հայաստանը ներկայացնող ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը երկրորդ մեդալն է նվաճել Կիևում կայացած Ուկրաինայի բաց առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Վեց  երկրների ներկայացուցիչների պայքարում մեր մարզիկը մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել 10մ աշտարակացատկում։ Հիշեցնենք, որ 10մ սինքրոն աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան հայկական զույգը նույնպես բրոնզե մեդալներ էր նվաճել։

Հայատանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ  մեկօրյա հանգստից հետո տղաները կշարունակեն մարզումները Երևանում:

Ըստ մասնագետի, եթե Վլադիմիր Հարությունյանն ապրիլին նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունում կարողանա կրկնել նույն արդյունքը, որը ցույց է տվել Ուկրաինայում, ապա կմեծանա օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հավանականությունը։

Վարկանիշային այդ մրցաշարն անցկացվելու է հենց խաղերի մայրաքաղաք Տոկիոյի օլիմպիական լողավազանում:

 

Նույն շարքից