Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռուստամ Գասպարյանն ինձ ասել էր, որ գնում ենք Հադրութը հետ վերցնելու․ Գասպարյանի ընկերը՝ հրամանատարի զոհվելու մասին

analitik.am

 

Երբ հյուսիսից տեղափոխվում էինք հարավ, իմ հրամանատարն ասաց՝ Ախոյան, գնում ենք Հադրութն ազատագրելու: Հարցրեցի՝ ոնց, ասաց, որ 60 հատուկջոկատային է միանալու մեզ մեր բանակից, ովքեր կօգնեն հետ վերցնել Հադրութը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արագած Ախոյանը:

«Այն տեղը, որտեղ եղավ հարվածն ու մենք կորցրեցինք մեր երեք լավագույն ընկերներին, այդ թվում Ռուստամ Գասպարյանին ու նրա որդուն՝ Ռաֆոյին…

Անհնար էր, թշնամին չէր կարող այդ հատվածը դիտարկել, դա կարծում եմ, որ եղավ դավաճանության հետևանք. Կամ պետք է նրանց կորդինատները ճշգրիտ բացահայտելուց հետո թշնամու ԱԹՍ-ները նկարահանեին ու հարվածեին, կամ ինչ-որ մեկը կորդինատները տվել է: Կարծում եմ, որ հետագայում պատասխան կտրվի, թե ինչու հարվածը եղավ հենց իրենց դիրքին»,-ասաց նա:

Նույն շարքից